Իսրայելը կսահմանափակի Լիբանանի ուղղությամբ գրոհները. ԶԼՄ

Ավելի վաղ «Axios»–ը հայտնել էր, որ Թրամփը Իսրայելի վարչապետին խնդրել է զսպել Լիբանանի ուղղությամբ հարվածները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Իսրայելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքի համաձայն, կսահմանափակի Լիբանանի ուղղությամբ գրոհները։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ «Axios»–ը հայտնել էր, որ Թրամփը Իսրայելի վարչապետ Նեթանյահուին խնդրել է «զսպել» Լիբանանի ուղղությամբ հարվածները և բանակցություններ սկսել։
«Իսրայելը, Թրամփի խնդրանքի համաձայն, կսահմանափակի իր գրոհները», – գրում է թերթը։
Հիշեցնենք` Իրանի և ԱՄՆ–ի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրումներից հետո «Հզբոլլահ» շարժումը դադարեցրեց Իսրայելի դեմ գործողությունները: Շիական դիմադրությունը վերսկսեց մարտերը, երբ Իսրայելը զանգվածային հարված հասցրեց Բեյրութին և Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին: