«Անմահ գունդ» ակցիան 2026 թվականին կանցկացվի նաև առցանց ձևաչափով

«Անմահ գունդ» ակցիան. Արխիվային լուսանկար
Ձևաչափը կախված կլինի յուրաքանչյուր տարածաշրջանում անվտանգության իրավիճակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Անմահ գունդ» ակցիան 2026 թվականին կանցկացվի նաև առցանց ձևաչափով, հայտնել է ՌԴ նախագահի հասարակական նախագծերի գծով վարչության ղեկավար Սերգեյ Նովիկովը։
«Մենք, իհարկե, այն (Հաղթանակի օրվա տոնակատարությունները – խմբ.), ինչպես նաև «Անմահ գունդ» քայլերթը բարձր մակարդակով անցկացնելու ընդհանուր խնդիր կունենանք։ Այնտեղ, որտեղ հնարավոր է դրանք, շրջանների ղեկավարների որոշմամբ, կանցկացվեն առկա ձևաչափով։ Այնտեղ, որտեղ անվտանգության հետ կապված խնդիրներ կան, կանցկացվեն առցանց, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի առցանց ձևաչափով էլ պահպանենք մեր պապերի և նախապապերի հերոսական սխրանքների մասին հիշատակը», – ասել է Նովիկովը երիտասարդության հարցերով դաշնային գործակալություն կոլեգիայի նիստում։
Նա նշել է, որ պապերի և նախապապերի հիշատակը պահպանելու համար անհրաժեշտ է օգտագործել նաև ժամանակակից ձևաչափերը, որոնք ավելի ընկալելի են երիտասարդ սերնդի համար։
Նովիկովի խոսքով` Հայրենական մեծ պատերազմի 85-ամյակի տարում կարևոր է հիշատակի միջոցառումների ամբողջ ծրագիրն իրականացնել բովանդակալից, վառ, մարդկանց համար գրավիչ և միաժամանակ հասկանալի ձևով։