ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասի երկրների ՀՆԱ–ի միջին աճը 2026 թվականին 2025 թ. համեմատ կարող է դանդաղել 3,9%–3,4%–ի միջակայքում: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ հերթական հետազոտության մեջ։
Հայաստանում 2025 թվականին տնտեսական աճը կազմել է 7,2%, որը հիմնականում պայմանավորված է եղել շինարարության ոլորտի և զբոսաշրջության աճի հաշվին։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին տնտեսական աճը կնվազի մինչև 5,3%:
ՀԲ–ն նշում է, որ Մերձավոր Արևելքում սկսված հակամարտության պատճառով աճել են էներգակիրների և այլ հումքային ապրանքների համաշխարհային գները, բարդացել են առևտրային երթուղիները, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա ներդրումային ծրագրերի վրա: Այս տարվա ընթացքում դեռևս կշարունակվեն սննդամթերքի գնաճի բարձրացման ռիսկերը։ Բանկի տվյալներով` 2026 թ. փետրվարին (2025թ. փետրվարի համեմատ) գնաճը կազմել է 6.5%, թեև կան նաև հետագա գնաճային ռիսկեր։
Հարավային Կովկասի, ՌԴ–ի և Միջին Ասիայի երկրների ՀՆԱ–ի աճը. ՀԲ–ի կանխատեսում
© Sputnik / Zara Mika
Բանկը նաև կանխատեսել է, որ 2026 թ. Հարավային Կովկասում ակնկալվում է աճի տեմպերի կրճատում՝ հաշվի առնելով կապիտալի ներհոսքի, աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատումը և վերարտահանման կրճատումը:
ՀԲ–ն հիշեցրել է, որ 2025 թվականին Հայաստանից արտահանումը 2020 թվականից հետո առաջին անգամ կրճատվել է՝ հիմնականում պայմանավորված թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման ծավալների անկմամբ։ Ինչ վերաբերում է բուն հայկական ապրանքների արտահանմանը, ապա այն աճել է սննդի և հանքարդյունաբերության ոլորտների արտադրանքի հաշվին։
Համաշխարհային բանկից զգուշացրել են` արտաքին ռիսկերը կարող են տարածաշրջանի երկրներին ստիպել վերանայել բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը։