ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Խաղաղ բնակիչ է զոհվել, մեկ կին էլ վիրավորվել է Բրյանսկի մարզի Բելայա Բերյոզկա ավանի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ՀԿՌՀ-ի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Կիևյան ռեժիմի հերթական արյունալի հանցագործության հետևանքով, ցավոք, մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, մեկ բնակչուհի վիրավորվել է»,-գրել է մարզպետը Max հարթակի իր ալիքում։
Տուժած կինը, ըստ Բոգոմազի տվյալների, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Մարզպետը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։
Բոգոմազը նաև հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով մեկ տուն ամբողջությամբ ոչնչացվել է, ևս մեկը՝ վնասվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։