ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական մոտ 70 ԱԹՍ, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշեր՝ ապրիլի 8-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև ապրիլի 9-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական ինքնաթիռատիպ 69 անօդաչու են որսացել և ոչնչացրել Կուրսկի, Աստրախանի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի վրա», – նշել են նախարարությունից։
Հիշեցնենք, որ ուկրաինական զինուժը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։