Բավրա – Նինոծմինդա սահմանային անցակետով երթևեկությունը վերականգնվել է

Եղանակային վատ պայմանների պատճառով Նինոծմինդայի անցակետը ժամանակավորապես փակվել էր բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Բավրա – Նինոծմինդա սահմանային անցակետով Հայաստանից Վրաստան երթևեկությունը վերաբացվել է։ Այս մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:
Բավրայի անցակետով դեպի Վրաստան ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Այսօր առավոտյան կոմիտեն տեղեկացրել էր, որ եղանակային վատ պայմանների պատճառով Նինոծմինդայով երթևեկությունը բեռնատարների համար ժամանակավորապես փակ է։