ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Վերին Լարսը փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները մտցվել վատ եղանակային պայմանների պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Մյուս մեքենաների համար անցակետը բաց է։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):