Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում 3 մարդ է տուժել. մարզպետ

Գլադկովը հայտնել է, որ Գրայվորոն քաղաքում FPV-դրոնը հարվածել է մեքենայի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում վիրավորվել են մի խաղաղ բնակիչ և «Օռլան» ստորաբաժանման երկու մարտիկ: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գրոհները մեր մարզի վրա։ Տուժել է երեք մարդ։ Գրայվորոն քաղաքում FPV-դրոնը հարվածել է մեքենայի։ Դեմքի, գլխի և կրծքավանդակի բազմաթիվ բեկորային վերքերով տղամարդուն ինքնապաշտպանության մարտիկները տեղափոխել են Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոց։ Օգնություն ստանալուց հետո նա կուղարկվի Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», - Мах հարթակում գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ Շեբեկինո քաղաքում ծառայողական առաջադրանքներ կատարելիս տուժել են «Օռլան» ստորաբաժանման երկու մարտիկ: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։