Թրամփը Ռյուտեի հետ հանդիպմանը կքննարկի ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը. Սպիտակ տուն

Ապրիլի 1-ին Թրամփը Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կքննարկի դաշինքից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու հարցը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը։
«Կարծում եմ՝ նա (Թրամփը - խմբ.) մի քանի ժամից կքննարկի այն գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ և հնարավոր է` դուք կլսեք այդ մասին անմիջապես նախագահից այդ հանդիպումից հետո», – լրագրողներին ասել է Լևիթը։
Հիշեցնենք` ապրիլի 1-ին Թրամփը Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվել է օգնել Իրանի դեմ գործողությանը։
Գերիշխանությունը խորթ է Քրիստոսի ուղուն. Հռոմի պապը` ԱՄՆ պատերազմի նախարարին