ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի արտգործնախարար Երմեկ Կոշերբաևը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը: