Իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի առափնյա հատվածում գտնվող բնակելի տանը

Վնասվել են նաև հարևան տները և մոտակայքում կայանված մեքենաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Բեյրութի առափնյա շրջանում գտնվող բնակելի տներից մեկը հարվածների է ենթարկվել իսրայելական ավիացիայի կողմից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շենքը գրեթե ամբողջությամբ փլուզվել է, տեղում փրկարարական խմբեր են աշխատում։ Վնասվել են նաև հարևան տները և մոտակայքում կայանված մեքենաները։
«Շենքում մարդիկ են եղել։ Ենթադրում ենք, որ զոհեր և վիրավորներ կան։ Սակայն դեռ վաղ է խոսելը։ Աշխատում ենք։ Հարվածը 10 րոպե առաջ է եղել», – գործակալությանն ասել է փրկարարներից մեկը։
Ավելի վաղ իսրայելական ավիահարվածների էին ենթարկվել միաժամանակ Բեյրութի կենտրոնական մի քանի թաղամասեր և Բեյրութի հարավային արվարձանների 8 թաղամասեր։
Իսրայելը էսկալացիայի ամենահզոր հարվածն է հասցրել Լիբանանին, հարյուրավոր զոհեր կան
Հիշեցնենք` Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։