Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի առաջին օրը սպանված Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել Թեհրանի Սուրբ Սարգիս մայր տաճարում։
Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։
Սա յուրօրինակ հարգանքի տուրք և երախտագիտություն է Իրանում բնակվող հայերի անունից՝ ուղղված Գերագույն առաջնորդին, որին իրանահայ համայնքում խորապես հարգում և մեծարում էին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: