Գիշերը 73 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ

ՀՕՊ համակարգեր
Ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում են Ռուսաստանի տարածքը՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ուկրաինական 73 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները 73 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել Օրլովի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Ազովի և Սև ծովերի ջրերի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։