Ցնցումներ Ադրբեջանում. Կասպից ծովի ափերի մոտ մեկ օրում 5 երկրաշարժ է գրանցվել

4,3 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 7-ի երեկոյան՝ 72 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Վերջին մեկ օրում Ադրբեջանում` Կասպից ծովի ափերի մոտ, 5 երկրաշարժ է գրանցվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության սեյսմոլոգիական ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ 4,3 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 7-ի երեկոյան՝ 72 կմ խորության վրա: Արդեն այսօր առավոտյան մոտ 70 կմ խորության վրա գրանցվել է ավելի ուժեղ ցնցում՝ 5,3 մագնիտուդով:
Երկրաշարժ Վանից 40 կմ հյուսիս. ցնցումները զգացվել են Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում
Օրվա ընթացքում, ըստ սեյսմոլոգիական ծառայության, ևս 3 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել՝ տեղական ժամանակով ժամը 13:05-ին, 14:21-ին և 18:11-ին։