Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում ԱԹՍ–ի հարձակումից 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

3 տղամարդ ստացել են ականապայթյունային և բեկորային վնասվածքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի դրոնը Բելգորոդի մարզի Նեժեգոլ գյուղում հարձակվել է ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4–ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 4–ը՝ վիրավորվել։ Շեբեկինոյի շրջանի Նեժեգոլ գյուղում դրոնը հարվածել է ավտոմեքենային։ Ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է», - գրել է Գլադկովը Мах հարթակի ալիքում։
Պաշտոնյան հավելել է, որ 3 տղամարդ տեղական հիվանդանոց են տեղափոխվել, նրանց մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 4–րդ տուժածը հիվանդանոց է դիմել ինքնուրույն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։