Ասուլիս` Արցախից տեղահանված անձանց աջակցության մարդասիրական նախագծի վերաբերյալ

Ակցիան կազմակերպվել էր «Եվրասիա» ՀԿ-ի և «Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ-ի կողմից «Ռուսաստանը ձեզ հետ» նախագծի շրջանակներում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» - ի հովանու ներքո, տեղական վարչակազմերի և կամավորական միավորումների աջակցությամբ:
Sputnik
Ավարտվել է Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության մարդասիրական լայնածավալ ծրագրի իրականացումը:
Նախագիծը մեկնարկել է 2025 թվականի հուլիսի 31-ին և տևել է մոտ 9 ամիս։ Այս ընթացքում մարդասիրական օգնություն է տրամադրվել 9 310 ընտանիքի (ավելի քան 40 հազար մարդ)։
Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսվի կատարված աշխատանքների բոլոր մանրամասների և ապագա ծրագրերի մասին:
Մասնակիցներ`
— «Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Եվգենի Ֆեդիշև;
— Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկո;
Մոսկվայից Zoom-ով՝
— Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովա;
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում ։
Հարգելի գործընկերներ, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ հարցեր ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաև գրել Telegram-ին։
Հեռ: +374(98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ: