Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Վլադիմիրի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածից զոհվել են ծնողներն ու նրանց 12-ամյա որդին

5 տարեկան աղջկան հաջողվել է փախչել, բայց նա ևս այրվածքներ է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Վլադիմիրի մարզի Ալեքսանդրովսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է շենքին, ինչի հետևանքով զոհվել են ծնողներն ու նրանց 12-ամյա որդին։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Ավդեևը։
Հինգ տարեկան աղջիկը ողջ է մնացել, բայց այրվածքներ է ստացել։ Մարզպետը պարզաբանել է, որ աղջիկը հարազատների մոտ է։
Ալեքսանդրովսկի քաղաքային շրջանի ղեկավար Աննա Կուզնեցովան սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ ծնողների հետ մահացած տղան ապրիլի 6–ին դարձել էր 12 տարեկան։
Մարզային ղեկավարությունը պարզաբանել է, որ տուժածներ կան նաև հարևան շենքերում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։