ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՈւԶՈւ–ի անօդաչուները հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ–ի Էներգոդար քաղաք–արբանյակի երկու բազմաբնակարանային շենքի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
«Հարվածներից մեկը եղել է Կուրչատով փողոցի բազմաբնակարան շենքի տանիքին, վնասվել է Պրիդնեպրովսկայա փողոցի մարզա-առողջարանային համալիրի տանիքը, հարված առանց պայթյունի՝ Նաբերեժնայա փողոցում գտնվող բազմաբնակարան շենքին։ Առավոտյան հարվածներ են եղել նաև քաղաքին հարող տարածքին»,– ասել է Պուխովը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։