Տեսակամուրջ. «Հետխորհրդային պետություններ. փոփոխվող աշխարհում նոր դերի որոնում»

Sputnik
Ապրիլի 13-ին` ժամը 16:00-ին, Մոսկվա–Մինսկ–Երևան–Տաշքենդ տեսակոնֆերանսի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ կանցկացվի կլոր սեղան՝ «Հետխորհրդային երկրները` որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը» թեմայով։
Մասնակիցները Մոսկվայում.
Միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի ղեկավար, Ռոսսոտրուդնիչեստվոյի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնով։
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Ալեքսանդր Գուշչին։
Ռոսսոտրուդնիչեստվոյի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կնյազև։
Ուշադրություն կդարձվի ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած երկրների քաղաքական զարգացման հիմնական ոլորտների, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներին դրանց ինտեգրման առանձնահատկությունների, ազգային ինքնության որոնման և արտաքին քաղաքականության ռազմավարությունների ձևավորման վրա։
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։