Թեհրանի արևելքում առնվազն 6 մարդ է զոհվել ամերիկա–իսրայելական հարձակման հետևանքով. ԶԼՄ

Գործակալությունը հայտնում է, որ զոհվածների թվում երեք երեխա կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թեհրանից արևելք գտնվող Փարդիս շրջանին ամերիկա–իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Ցավոք, փրկարարները մինչ այժմ փլատակներից դուրս են բերել վեց մարմին, որոնց թվում՝ երեք երեխա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: