ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ միլիոնավոր այլ իրանցիների հետ պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն երկրի:
«Ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցիներ գրանցվել են հանուն Իրանի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերելու համար։ Ես ևս հավատարիմ եմ եղել, կամ և կմնամ հավատարիմ Իրանի համար կյանքս զոհաբերելու գաղափարին», - գրել է նա X սոցցանցում։
ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են իրանական Խարկ կղզու վրա, որը Իրանի նավթային արտահանման գլխավոր հանգույցն է: Բացի այդ, երկրի տարբեր տարածաշրջաններում հարձակման են ենթարկվել երկաթուղային կամուրջներ և այլ ենթակառուցվածքներ։
Իսկ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի քաղաքակրթությունը։