NASA-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարները «Orion»-ից

​Բացի այդ, Սպիտակ տունը հրապարակել է ապրիլի 6-ի արևի խավարման լուսանկարը, որտեղ Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արևը ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. NASA-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի առաջին պատկերը, որը ստացել է «Orion» տիեզերանավի անձնակազմը «Արտեմիս-2» առաքելության շրջանակում։
Գործակալության X-ի պաշտոնական էջում տեղադրված լուսանկարում պատկերված է այն պահը, երբ Երկիրն անհետանում է լուսնային հորիզոնի հետևում։ Այս պատկերը դարձել է նաև NASA-ի էջի գլխավոր նկարը։
Բացի այդ, Սպիտակ տունը հրապարակել է ապրիլի 6-ի արևի խավարման լուսանկարը, որտեղ Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արեգակը՝ բացելով տեսարան դեպի արևապսակը։ Հրապարակման մեջ նշվում է, որ նման երևույթ «մարդկության պատմության ընթացքում միայն եզակի մարդիկ են տեսել»։
SLS կրող հրթիռի արձակումը Orion տիեզերանավով տեղի է ունեցել ապրիլի 1-ին Ֆլորիդայի Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնի թռիչքահարթակից։
​Անձնակազմի անդամներն են տիեզերագնացներ Ռիդ Վայսմանը, Քրիստինա Կուկը, Վիկտոր Գլովերը, ինչպես նաև կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։
Առաքելությունը ենթադրում է թռիչք Լուսնի շուրջ՝ նրա մակերևույթից մոտ 8 հազար կմ հեռավորության վրա, ապա վերադարձ Երկիր։ Թռիչքի տևողությունը կկազմի շուրջ 10 օր։
​Վերջին անգամ դեպի Լուսին անձնակազմով արշավ տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերին` «Ապոլոն-17» առաքելության շրջանակում։