Իրանի Խարկ կղզու նավթային օբյեկտներից ոչ մեկը հարվածի չի ենթարկվել. ԶԼՄ

Լրատվամիջոցը հայտնում է, որ հարձակում եղել է ռազմական թիրախների և ՀՕՊ-ի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Իրանի Խարկ կղզու բոլոր նավթային օբյեկտները շարունակում են աշխատել, դրանցից ոչ մեկին հարված չի հասցվել: Այս մասին հայտնում է իրանական «ILNA» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են իրանական կղզու վրա։
«Առավոտյան և կեսօրին Խարկ կղզու ուղղությամբ իրականացված հարձակման ընթացքում նավթային օբյեկտներից ոչ մեկին հարված չի հասցվել։ Դրանք բոլորն աշխատում են լիարժեք։ Հարձակում եղել է ռազմական թիրախների և ՀՕՊ-ի վրա», - նշել է գործակալությունը։
Փեզեշքիանը պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն Իրանի
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: