Հայտնի է` ովքեր են հարձակվել Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա

Թուրքական ոստիկանությունը պարզել է հարձակվողների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակվածներից մեկը սպանվել է, ևս երկուսը վիրավորվել են: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը։
Նրա խոսքով` երկու ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել։
Հարձակվողները տարբեր զենքեր են կիրառել։
Պաշտոնյան հավելել է, որ հյուպատոսությունը չի աշխատում արդեն 2,5 տարի, այնտեղ իսրայելցի դիվանագետներ չեն եղել:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆտչին իր հերթին հայտարարել է, որ ոստիկանությունն արդեն պարզել է հարձակվողների ինքնությունը: Դրանցից մեկը կապված է «կրոնը չարաշահող կազմակերպության» հետ, երկրորդը թմրանյութերի գործով դատվածություն ունի։ Նաև հայտնի է, որ հարձակվողներից երկուսը եղբայրներ են։
Նախարարի խոսքով՝ նրանք վարձակալած մեքենայով Ստամբուլ են գնացել Իզմիթ քաղաքից։