ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը ուկրաինական 45 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ 45 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել, որից 19–ը` Լենինգրադի, 11-ը` Վորոնեժի, 7-ը` Բելգորոդի, 3-ը` Վլադիմիրի մարզերի, 1-ական էլ` Բրյանսկի, Վոլգոգրադի, Պենզայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։