Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի․ Թրամփը կրկին սպառնում է Իրանին

Դոնալդ Թրամփ. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ գուցե ինչ-որ հեղափոխական և ուշագրավ բան տեղի ունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնել: Այս մասին TruthSocial-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես կլինի: Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքերը, գուցե ինչ-որ հեղափոխական և ուշագրավ բան տեղի ունենա, ով գիտի: Մենք դա կիմանանք այսօր երեկոյան ՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,- սպառնացել է Թրամփը:
Նա ընդգծել է, թե 47 տարվա «կոռուպցիան և մահերը» վերջապես կավարտվեն։ Եզրափակելով իր միտքը՝ Թրամփը Աստծուց օրհնություն է խնդրել Իրանի ժողովրդի համար:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: