Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը ԼԺՀ-ում հանքահորի են հարվածել, 41 հանքագործ մնացել է գետնի տակ

Հանքագործների հետ կապ է հաստատվել, նրանք ապահովվել են խմելու ջրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ԼԺՀ-ի «Բելորեչենսկայա» հանքահորին. 41 աշխատող գետնի տակ է մնացել։ Այս մասին հայտնում է մարզպետ Լեոնիդ Պասեչնիկը։
«Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են «Բելորեչենսկայա» հանքահորին՝ էլեկտրական ենթակայան է վնասվել։ Էլեկտրաէներգիայի անջատումից 41 հանքագործ մնացել են գետնի տակ։ Նրանց հետ կապ է հաստատվել, նրանք խմելու ջրի պաշար ունեն», – հայտարարել է Պասեչնիկը։
Մարզպետը պարզաբանել է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են հանքագործներին փրկելու և հանքահորի էլեկտրաէներգիան վերականգնելու համար։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։