Ռուսական գազի ներկայիս գինը հզոր խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար. Կոսաչև

Կոնստանտին Կոսաչևը. Արխիվային լուսանկար
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահը մեկնաբանել է գազի գնի թեմայով ՀՀ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ռուսականգազիներկայիս գինը հզոր խթան է Հայաստանիտնտեսության զարգացման համար։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և այլ ինտեգրացիոն կառույցներից (Ռուսաստանի մասնակցությամբ-խմբ.)։
Կոսաչևը նշել է, որ հարցի այդկերպ բարձրացումըկոռեկտ չէ։ Նա նկատել է, որ Ռուսաստանի նախագահը պարզապես փաստ է արձանագրել (խոսքը Հայաստանի համար գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին է – խմբ.):
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ սա այն իրականությունն է, որում այսօր ապրում և որի հաշվին իր տնտեսությունը զարգացնում է Հայաստանը՝ ստանալով զգալի մրցակցային առավելություններ Եվրոպայում և ամբողջ աշխարհում ծավալվող էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որը հրահրվել է ոչ թե Ռուսաստանի, այլ բոլորովին այլ երկրների կողմից:
«Ռուսականգազիներկայիս գինը և՛ հզոր խթան է Հայաստանի տնտեսության շատ հատվածների զարգացման համար, և՛ երկրում սոցիալական և քաղաքական կայունության ծանրակշիռ գործոն։ Ինձ թվում է, որ հայաստանյան քաղաքական գործիչների դեպքում արդարացի և ազնիվ կլիներ հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նման ծավալը, այլ ոչ թե շահարկել գնային քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները», – ասել է Կոսաչևը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը գազը ստանում է եվրոպականից զգալիորեն ցածր գնով՝ հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 177,5 դոլարով՝ Եվրոպայի դեպքում շուրջ 600 դոլարի փոխարեն։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, ասել էր, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը կարող է վերանայել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: