ՌԴ–ն նախազգուշացրել է մերձբալթյան երկրներին. Զախարովա

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը կպատասխանի Մերձբալթյան երկրներին, եթե նրանք հաշվի չառնեն նախազգուշացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի վրա հարձակումների ժամանակ օդային տարածքը ուկրաինական ԱԹՍ-ների համար բացելու որոշման կապակցությամբ Մոսկվան հատուկ նախազգուշացում է արել Բալթյան երկրներին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը հատուկ նախազգուշացում է արել բալթյան երկրներին՝ ՌԴ-ի վրա հարձակումների ժամանակ ուկրաինական ԱԹՍ-ների թռիչքի համար օդային տարածքը բացելու որոշման կապակցությամբ», - ասել է Զախարովան:
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը կպատասխանի մերձբալթյան երկրներին, եթե նրանք հաշվի չառնեն նախազգուշացումը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։