Նովոռոսիյսկի օբյեկտների վրա ՈւԶՈւ-ի հարձակումներն ապակայունացնում են շուկան. ՌԴ ՊՆ

Պաշտպանական գերատեսչությունը հիշեցրել է, որ ուկրաինական հարվածները վնաս են հասցնում այդ թվում արևմտյան երկրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ուկրաինական կողմը անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով Նովոռոսիյսկում թիրախավորված հարձակվել է «Կասպյան խողովակաշարային կոնսորցիում» միջազգային նավթատրանսպորտային ընկերության օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն:
Նշված ընկերության խոշորագույն բաժնետերերն են ԱՄՆ-ն և Ղազախստանը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Ուկրաինայի նպատակն է վնաս հասցնել այդ երկրների տնտեսություններին և ապակայունացնել ածխաջրածինների համաշխարհային շուկան: Հարվածներն իրականացվել են նաև Եվրոպա էներգակիրների մատակարարումները դադարեցնելու նպատակով։
Ուկրաինական հարվածների հետևանքով վնասվել են հեռահանման սարքի խողովակաշարը և բեռնման-բեռնաթափման կայանատեղին, ինչպես նաև հրդեհվել են նավթամթերքի 4 պահուստարաններ։
Գերատեսչությունը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել նաև Նովոռոսիյսկի քաղաքացիական ենթակառուցվածքը, ներառյալ բնակելի շենքերը, տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։