ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Թաթարստանի «Նիժնեկամսկնեֆտեխիմ» ձեռնարկությունում հրդեհի ու պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Տեղեկությունը հայտնել է ընկերությունը:
Տուժածներից 25-ը դեռևս Մոսկվայի, Կազանի և Նիժնեկամսկի հիվանդանոցներում են, միաժամանակ շարունակվում են ևս մեկ աշխատակցի որոնողական աշխատանքները։
Արտակարգ պատահարի հետևանքների վերացման ժամանակ մահացել է հրշեջ բաժանմունքի 27-ամյա հրամանատար Մարատ Նազիպովը:
Հիշեցնենք` Նիժնեկամսկի արդյունաբերական գոտու տարածքում բռնկված հրդեհի մասին հայտնի դարձավ մարտի 31-ին: Նախնական տվյալով՝ սինթետիկ կաուչուկի արտադրության մեջ սարքավորումների ճնշման հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում 1000 քառակուսի մետր մակերեսում տեղի է ունեցել գազի խառնուրդի բռնկում, որին պայթյուն է հաջորդել: