ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իսրայելցի զինվորականները հենց նոր հարձակվել են Իրանի հարավում գտնվող խոշորագույն նավթաքիմիական գործարանի վրա: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իսրայելի պաշտպանության բանակը քիչ առաջ հզոր հարված է հասցրել Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանին, որը գտնվում է Ասալույեում։ Դա առանցքային թիրախ է, որն արտադրում է երկրի նավթաքիմիական արտադրանքի մոտ կեսը», – հայտարարել է Կացը, որի խոսքերը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Իրանական «Fars» գործակալությունը հաստատել է նավթաքիմիական համալիրին հարվածելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ Ասալույեում պայթյուններ են որոտացել:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: