Իրանի նավթաքիմիական ձեռնարկությունների շրջանում մի քանի պայթյուններ են հնչել. ԶԼՄ

Գործակալությունը հայտնում է նաև արդյունաբերական ձեռնարկությունների վրա հարձակման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Իրանի հարավում գտնվող Ասալույե նավթաքիմիական ձեռնարկությունների շրջանում մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը։
«Րոպեներ առաջ Հարավային Պարսի Ասալույեի նավթաքիմիական ձեռնարկություններում լսվել են մի քանի պայթյունների ձայներ», - հայտնում է գործակալությունը՝ հաղորդելով նաև ձեռնարկությունների վրա հարձակման մասին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: