«Հզբոլլահը» հարվածել է ՑԱԽԱԼ–ի հյուսիսային հրամանատարության բազային. հայտարարություն

Նշվում է, որ հարվածը հասցվել է բարձր ճշգրտության հրթիռով և մի խումբ անօդաչու թռչող սարքերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. «Հզբոլլահ» շարժումը Հադերա քաղաքի արևմուտքում հարվածել է Իսրայելի բանակի հյուսիսային հրամանատարության բազային։ Այս մասին ասվում է շարժման մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Իսլամական դիմադրության մարտիկները երկուշաբթի ժամը 14.30–ին հարված են հասցրել Գիվատ-Օլգա ռազմակայանին, որը պատկանում է Իսրայելի բանակի հյուսիսային հրամանատարությանը։ Օբյեկտը գտնվում է լիբանանա-պաղեստինյան սահմանից 75 կմ հեռավորության վրա՝ Հադերա քաղաքից արևմուտք։ Հարվածը հասցվել է բարձր ճշգրտության հրթիռով և հարվածային անօդաչուներով», - նշվում է հայտարարության մեջ։
Մեկ այլ հայտարարության համաձայն` շիա դիմադրությունը Մաալոտ- հրթիռային հարված է հասցրել նաև Թարշիխա բնակավայրում իսրայելական բանակին պատկանող ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյաթ-Շմոնա քաղաքին:
«Հզբոլլահը» հայտարարել է, որ Մաալոտ-Տարշիհայում հարձակվել է Իսրայելի ՀՕՊ համակարգերի վրա
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև էսկալացիան սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ տարածաշրջանային իրադրության կտրուկ սրման ֆոնին լիբանանյան շարժումը վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, մասնավորապես երկրի հարավային շրջաններին, Բեքաայի հովտին և Բեյրութի արվարձաններին: Իսրայելական բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին: