Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 50 անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ

Նշվում է, որ անօդաչուները խոցվել են չորս մարզերի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի վրա ուկրաինական 50 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերը՝ ապրիլի 5-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև ապրիլի 6-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 50 անօդաչու են որսացել և ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։