Ավելի քան 350 մարդ է տարհանվել Դաղստանի Դերբենտի շրջանում, որտեղ ջրամբարի ամբարտակի ճեղքումից հետո բնակավայրեր են հեղեղվել։ Այս մասին հաղորդվում է շրջանի վարչակազմի Telegram ալիքում։
«Պաշտպանիչ կառույցի փլուզումը հանգեցրել է նրան, որ ջուրը լցվել է Միխայլովկա, Դուզլակ, Զարեչնայա, Սուլեպա, Ուրգուն և Մամեդկալա բնակավայրերը։ Շրջանի ղեկավարի հանձնարարությամբ այդտեղի բնակիչները նախապես տարհանվել են. ընդհանուր առմամբ 358 մարդ է տարհանվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մամեդկալա ավանում ամբարտակի ճեղքումից հետո փնտրում են կորածներին։ Գյուղն ամբողջությամբ ջրի տակ է անցել, Մամեդկալայի և Գեդժուխի միջև ընկած մայրուղու վրա ուժեղ հոսանքները մեքենաներ են քշել–տարել։
Դաղստանի աղետների բժշկության կենտրոնը հայտնելէ , որ Մամեդկալայում աղջիկ և երեխա են մահացել, նրանց փրկարարները գետից էին դուրս բերել։ Եվս յոթ մարդ փրկվել է։
Ապրիլի 5-ին ՌԴ ԱԻՆ հայտնել էր, որ Դերբենտի շրջանում տեղացած ուժեղ անձրևների պատճառով Գեջուխի ջրամբարի հողե թումբը ճեղքվել է։ Հանրապետության գծով ՌԴ ԱԻՆ ԳՎ–ն պարզաբանել է, որ խոսքը ամբարտակի մասին է։