ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ազովի ծովում ցորեն տեղափոխող նավ է խորտակվել։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Հայտնի է դարձել, որ Ազովի ծովում «Վոլգո-Բալթ» նավի խորտակման պատճառը Կիևի ռեժիմի իրականացրած ահաբեկչական հարձակումն է։ Ապրիլի 3-ին, ցորեն տեղափոխող նավը ուկրաինական անօդաչուի հարձակման էր ենթարկվել», – գրել է նա MAX-ում։
Անձնակազմը լքել է խորտակվող նավը, սակայն նավաստիները միայն այսօր են կարողացել ափ հասնել Խերսոնի մարզի Ստրելկովոյե գյուղի մոտ և կապ հաստատել։
Նավի կապիտանը Գենիչեսկի կենտրոնական տարածաշրջանային հիվանդանոց է տեղափոխվել։ Նրա ավագ օգնականը մահացել է։ Եվս երկու մարդ անհետ կորել են։ Մնացած նավաստիներին բժշկական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում։
«Սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինան չեզոք ջրերում քաղաքացիական նավեր է գրոհում։ Այս հանցագործություններին պատասխան կհետևի», – նախազգուշացրել է Սալդոն։
Փրկված նավաստիների վիճակը բավարար է, անձնակազմի կորած անդամների որոնումները շարունակվում են։ Նավը վթարվել է Կերչից 30 մղոն դեպի հյուսիս և խորտակվել է։