ԱԴԾ-ն տղամարդու է ձերբակալել, որը Կուրսկի մարզում ահաբեկչություն էր ծրագրում

Քրեական գործ է հարուցվել, գործով անցնողին ցմահ ազատազրկում է սպառնում։
Sputnik
Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել, որը Ուկրաինայի ռազմական հետախուզության հանձնարարությամբ Կուրսկի մարզի բարձրաստիճան պաշտոնյայի դեմ ահաբեկչական հարձակում էր ծրագրում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«ՌԴ ԱԴԾ–ն Կուրսկի մարզի իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյայի դեմ ահաբեկչական հարձակում ծրագրող 1974 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու անօրինական գործունեություն է կանխել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Լադիժին քաղաքում ծնված՝ Կուրսկի մարզում բնակվող տղամարդը կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցչի հետ։
«Նրա առաջադրանքով՝ չարագործը նախապատրաստական ​​​​միջոցառումներ է իրականացրել տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյայի դեմ ահաբեկչական հարձակում իրականացնելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կուրսկի մարզի գծով ՌԴ ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել և հետաքննում՝ ահաբեկչական գործողության նախապատրաստում, պետական ​​դավաճանություն, պետական ​​կամ հասարակական գործչի կյանքի դեմ մահափորձ ու այլ հոդվածների հատկանիշներով։
Տղամարդուն ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: