«Թուրքական հոսք» գազատարի հունգարական հատվածը կվերցնեն բանակի հսկողության տակ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկրից Հունգարիա տանող գազամուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պայթուցիկ է հայտնաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Հունգարիայիտարածքով անցնող «Թուրքական հոսք» գազատարի՝ Սերբիայից մինչև Սլովակիա ընկած հատվածը կվերցնեն բանակի հսկողության տակ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Պաշտպանությանխորհրդի նիստում վարչապետը կարգադրել է զինվորականներին հսկողության սահմանել «Թուրքականհոսք» գազատարի հունգարական հատվածի նկատմամբ։ Զինվորականները հսկելու են սերբ-հունգարական սահմանից մինչև հունգարա-սլովակյան սահմանի երկարությամբ գազատարն ու դրա հանգույցները», – հայտարարել է Սիյարտոն։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիայից Հունգարիա տանող գազատարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պայթուցիկ է հայտնաբերվել: Այն գտնվում է երկու մեծ ուսապարկերի մեջ։ Պայթուցիկն այնտեղ թողնող անձանց մասին տեղեկություններ չեն հայտնվել։ Կատարվածի մասին Վուչիչն արդեն խոսել է Օրբանի հետ, որից հետո Հունգարիայի վարչապետը հրավիրել է պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ:
Սերբիայի և Հունգարիայի սահմանին գազատարի ականապատումը որակվել է դիվերսիայի փորձ։
Սերբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառման, արտադրման և պահպանման հոդվածով: