ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքներին, անօդաչու թռչող սարքերի հավաքման օբյեկտներին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին։
«Ռուսական զինված ուժերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարձակողական անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքներին, անօդաչու թռչող սարքերի հավաքման օբյեկտներին, վառելիքաէներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև 148 շրջաններում ուկրաինական զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։