ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին մեքենան հայտնվել է ջրատարում, որի հետևանքով տուժել է 3 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 4-ին, ժամը 22:52-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս և ևս երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։