Մախաչկալայում մոտ 300 մարդ տարհանվել է ջրհեղեղից շենքերի փլուզման սպառնալիքի պատճառով

Մախաչկալայում չորս բազմաբնակարան շենքերից 300 մարդ է տարհանվել փլուզման սպառնալիքի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Մախաչկալայում ջրհեղեղի հետևանքով չորս բազմաբնակարան շենքերի փլուզման սպառնալիքը մնում է։ Քաղաքապետարանի տվյալներով՝ շենքերից մոտ 300 մարդ տարհանվել է, և տարածքը շրջափակվել է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այս շենքերում առկա է ավելի քան 100 բնակարան։ Մոտ 300 մարդ տարհանվել է», - գրում է կայքը։
Հստակեցվել է, որ որոշ բնակիչների կտեղավորեն ժամանակավոր կացարաններում, որտեղ նրանք կստանան անհրաժեշտ օգնություն և աջակցություն, իսկ բնակիչների մյուս մասը ժամանակավորապես կապրի հարազատների մոտ։
Հիշեցնենք` Դաղստանում հորդառատ անձրևներից հետո ջրհեղեղներ են տեղի ունեցել, հազարավոր տներ են հեղեղվել: Ամենավատ իրավիճակը Մախաչկալայում է։