Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի հաղթող

Եզրափակիչում Մանուկյանը հավաքեց 14.800 միավոր և նվաճեց ոսկե մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական փուլում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց: Տեղեկությունը հայտնում է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՞։
Եզրափակչում Մանուկյանը հավաքեց 14.800 միավոր և նվաճեց ոսկե մեդալ։
Նշենք, որ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը:
Մամիկոն Խաչատրյանն էլ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը` վաստակելով 14.533 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր։
Վաղը աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը: