ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը . Արխիվային լուսանկար
ՌԴ փոխվարչապետը նշել է՝ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն ԵՄ-ի հետ մերձեցման մասին երկրի իշխանությունների որոշման հնարավոր հետևանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա:
«Ներկայում մենքԵվրամիության երկրների հետ ավիացիոն հաղորդակցություն չունենք, ուրեմն այդ դեպքում Հայաստանիհետավիացիոն հաղորդակցություն ևս չենք ունենա» - նշել է նա Առաջին ալիքի եթերում:
Օվերչուկի կարծիքով` Հայաստանիքաղաքացիները պետք է գիտակցեն ԵՄ-ի հետ մերձեցման մասին պաշտոնական Երևանի կայացրած որոշման հնարավոր հետևանքները:
«Գուցե շատ կոշտ է հնչում, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան՝ եթե ԵՄ-ի հետ մերձեցմանմասին կայացվեն որոշումներ, ապա դա (նկատի ունի ավիահաղորդակցության դադարեցման մասին իր հայտարարությունը – խմբ.) տեղի կունենա»,-ասել է ՌԴ փոխվարչապետը:
Ընդ որում, Օվերչուկի խոսքով, անհայտ է, թե ինչ հետևանքների կբախվի Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դեպքում։
Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ Երևանի քննարկումներին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը բաց տեքստով ասել է, որ ՀՀ–ի միաժամանակյա ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է: Իր հերթին Փաշինյանը նշել է, որ Երևանը գիտի, որ ԵԱՏՄ-ում գտնվելնանհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել:
ՌԴ բիզնեսը զգուշորեն է վերաբերվում ՀՀ-ի հետ գործ ունենալուն ԵՄ-ի պատճառով. Օվերչուկ