Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

7 մարդ տուժել է Բելգորոդում միկրոավտոբուսի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով

Մարզպետը հայտնել է, որ տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՌԴ Բելգորոդիմարզի Զամոստյե գյուղում զրահապատ միկրոավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով յոթ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Գրայվորոնի շրջանի Զամոստյե գյուղում թշնամու դրոնը հարձակվել է խաղաղ բնակիչներին աշխատանքի տեղափոխող զրահապատ միկրոավտոբուսի վրա։ Տուժել է 7 մարդ։ Մեքենան վնասվել է»,-տելեգրամյան ալիքում գրելէԳլադկովը։
Նրա խոսքով՝ բեկորային վնասվածքներ ստացած մի կնոջ և 4 տղամարդու տեղափոխել են Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոց։
Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, նրա վիճակը կայունացնելուց հետո կտեղափոխեն մարզային կլինիկական հիվանդանոց:
Մարզպետի խոսքով` վնասվածքներ ստացած ևս երկու տղամարդու հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության բրիգադը, ներկայում նրանք հետազոտվում են, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։