ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ի դաշինքն ակտիվորեն մեծացնում է ռազմական ներուժն իր արևելյան թևում և արդեն խարխլել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ–ում:
Այսօր լրանում է ՆԱՏՕ–ի հիմքը դրած Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 77–ամյակը:
«ՆԱՏՕ-ի այսպես կոչված արևելյան թևում տեղի է ունենում ռազմական ներուժի ակտիվ աճ։ Արդյունքը Եվրոպայի ռազմականացումն է և անվտանգության ճարտարապետության խաթարումը»,– ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ։
Նախարարությունում նաև նշել են, թե ՆԱՏՕ-ի իբր պաշտպանական բլոկն արդեն ընդլայնման տասը ալիք է անցկացրել։
Դրանցից յոթը տեղի են ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո՝ չնայած արևելյան ուղղությամբ դաշինքը չընդլայնելու խոստմանը։