Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին և ՀՀ կառավարությանը

ՀՀ ԱԳՆ–ն, Ջայշանկարի խոսքով, աջակցել է Իրանից հնդիկ քաղաքացիների տարհանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար։ Այս մասին նա գրել X սոցիալական ցանցում։

«Շնորհակալություն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի կառավարությանը՝ այսօր Իրանից Հայաստանի միջոցով հնդիկ ձկնորսների տարհանմանը նպաստելու համար»,- գրել է Ջայշանկարը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: