ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Այսօր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում. ցնցումները զգացվել է նաև Երևանում, ՀՀ Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։52-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ 5․2 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ: