ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ–ից։
«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը»,– հայտնել են ԱԺ–ից:
Խորհրդարանից հավելել են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: