ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իրանի խոցած ամերիկյան կործանիչի երկու օդաչուներից մեկը փրկվել է։ Տեղեկությունը հայտնում է «CBS News» հեռուստաալիքը:
Երկրորդ օդաչուի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հստակեցվում է, որ խոցվել է ամերիկյան F-15 կործանիչ, այլ ոչ թե F-35, ինչպես պնդում էր իրանական կողմը:
Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը հայտնել էր, որ հնարավոր է` իրանցի զինվորականները գերի են վերցրել ամերիկացի օդաչուին, որը կատապուլտվել էր իրանական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից ինքնաթիռը խոցելուց հետո: Որևէ պաշտոնական տեղեկություն անհայտ կորած օդաչուների վերաբերյալ չի հաղորդվել: